ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կրկին կոռուպցիայի մասին

Կրկին կոռուպցիայի մասին
13.06.2014 | 11:53

Յուրաքանչյուր նոր կառավարության անդամ միշտ խոստանում է իր ոլորտում վերացնել կոռուպցիան։ Մի քանի շաբաթ առաջ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ համակարգում վերացնելու է կոռուպցիան։ Նկատենք, որ աշխարհը կոռուպցիայի դեմ միշտ պայքարում է, բայց այդպես էլ այն չի վերանում։ Արդյոք դա հնարավոր կլինի՞ Հայաստանի առողջապահության ոլորտում, երբ պետբյուջեի հնարավորությունները մեծ չեն։ «Դուք գլոբալ հարց եք բարձրացնում, սակայն մեր ուղղակի գործառույթն է անել ամենը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար և այն տանել դեպի վերացում»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ